«Այսօր ՀՀ պետականությունը դրված է հարցականի տակ։ Մեր երկրի ղեկավարը, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ միասին ` ձեռք ձեռքի տված, ոչնչացնում է մեր պետականությունը։ Նա փորձում է համոզել մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, որ հող տալով նա կարող է հասնել խաղաղության։ Նա զբաղված է ստախոսությամբ. խոսում է, որ Թուրքիան կարող է հարվածել Արմավիրին։ Այո,կարող է, երբ որ այնտեղից դուրս գան ռուսական զորքերը», – նշել է Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: