Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Իշխանությունը ադրբեջանցի զինված դիվերսանտներին ազատ է արձակում, իսկ Հայաստանում իրեն քննադատողներին ձերբակալում է»

Մարտ 25,2024 18:21

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ամփոփելով անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ խոսեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի վարողներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության մասին:« Ցավով պիտի արձանագրել, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը միայն ավելանում է, եւ այդ ցանկը համալրեցին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը: Եվ ինչի համար, ընդամենը կարծիք արտահայտելու: Սա այլեւս իրականություն է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի թիրախ է: Այսինքն, նրանք, ովքեր հակադիր կարծիք ունեն այս իշխանությունների գործողությունների մասին, ենթարկվում են դաժան բռնության, ապօրինի ձերբակալվում եւ կալանավորվում են: Բայց դա չի տարածվում ադրբեջանցիների վրա, անգամ, եթե նրանք դիվերսիոն ներթափանցում են իրականացնում Հայաստանի տարածք: Օրինակ. 2023 թվականին ադրբեջանցի մի զինվորական ներխուժել էր Սյունիքի մարզ, Քաջարանում սպանություն կատարել, ուղիղ եթերով խոստովանել իր կատարած հանցանքը, հայտարարել, որ այստեղ պետք է հայի արյուն հոսի, նոր արյունահեղություն պետք է լինի, անգամ գնացել էր զոհված զինծառայողի տուն, ուր այցելել էր նաեւ Աննա Հակոբյանը:

Եվ այդ ադրբեջանցուն բռնել են ոչ թե քաջարի ոստիկանները, իրավապահները, այլ նրան վնասազերծել են Կապան քաղաքի բնակիչները: Բռնել, հանձնել են իրավապահներին, որից անմիջապես հետո նրան իր պաշտոնավարման առաջին այցը կատարել է նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանը: Նա իր հետ նաեւ բժիշկ էր տարել, անձամբ ծանոթացել նաեւ նրա պահպանման վայրի պայմաններին: Ու դրանից հետո Հայաստանի դատարանի որոշմամբ ցմահ ազատազրկման դատապարտված այդ մարդասպանը առանց դատական որեւէ երկրորդ որոշման, առանց արդարացման, առանց համաներման, առանց որեւէ բանի, մեկ այլ դիվերսանտի հետ վերադարձվել է Ադրբեջանին:

Մեկ այլ զինված ադրբեջանցի հայտնվել էր Տեղ գյուղում, ձերբակալվել ու… ԱԱԾ-ի հաղորդագրությամբ իբրեւ բարի կամքի դրսեւորում հանձնվել ադրբեջանական կողմին: Իսկ քրեական վարույթը, որ նախաձեռնվել էր, կարճվում է:

Ստացվում է, քանի որ այլեւս տուրիստներ քիչ են գնում Սյունիք, փաստորեն, հիմա այնտեղ ռազմական տուրիզմն է զարգացվում:

Իսկ մի՞թե Ադրբեջանն էլ է այդ կերպ վարվում: Իհարկե, ոչ: Ու այս իրավիճակում իրավապահ համակարգը այս երեւույթները դատապարտող, քննադատող հասարակական գործիչներին, հրապարակախոսներին, բլոգերներին, լրագրողներին, որոնք ուղղակի իրենց տաղավարում նստած զրուցում են այս թեմաներով, ապօրինի, կոպիտ կերպով ձերբակալում են, տանում ոստիկանություն, քննչական կոմիտե, դատարան ու բանտ»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031