Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանական ուժերը Երեւանից Ալավերդի տեղափոխելը հայ հարկատուների վրա նստել է մոտավորապես 6 մլն դրամ»

Մարտ 25,2024 18:05

«Ալավերդիում ոստիկաններով, բանով իշխանափոխություն արեցին, քաղաքապետին հանեցին։ Տարբեր բերետավորները լիքն էին, իրենք էին դա կազմակերպում։ Հայ հարկատուների վրա դա նստել է մոտավորապես 6 մլն դրամ, մենակ միկրոավտոբուսներով ոստիկանության ուժերը Երեւանից Ալավերդի տեղափոխելը»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ նախարար Վահե Ղազարյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյան

Մանուկյանն ասաց, որ եւս մեկ տվյալ է ստացել ոստիկանությունից։ «Հայաստանում բոլորը գիտեն, ուր գնում է Նիկոլ Փաշինյանը, հետեւից ավտոբուսներով ոստիկաններ են տարվում։ 2023 թվականի միայն հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վարորդների հետ միասին ավտոբուսների վարձակալության ծառայության համար ընդհանուր 70 մլն դրամ գումար է ծախսվել։ Կարմիր բերետավոր, սեւ բերետավոր տեղափոխում են, Նիկոլ Փաշինյանը գնում է այս բնակավայր, հետեւից տանում են։ Եվ ամբողջ Հայաստանն այդպես ոստիկանական ուժերով շրջափակվում է»,- նշեց պատգամավորը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց․ «Մենք արդեն փորձում ենք կառավարությանը դիմել, որ մենք ունենանք մեր ավտոբուսները, որպեսզի մասնավորի հետ պայմանագիր չկնքենք։ Ինձ թվում է՝ այնտեղ գնալը ճիշտ է եղել, նախ բերետները չեն եղել, զորքերն են եղել։ Եթե մենք ուժ չուղարկեինք, հաստատ այնտեղ կարող էին լինել շատ պրոբլեմներ։ Բայց մենք գնացինք այնտեղ, բավական արդյունավետ աշխատեցինք, եւ որեւէ լուրջ միջադեպ տեղի չունեցավ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031