Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցնել Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը․ Տիգրան Աթանեսյան

Մարտ 25,2024 17:57

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստը։

Պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդություն ներկայացրեց՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քանի որ բացակայում է փողերի լվացման մասով հիմնավոր կասկածը, ինչը իր որոշմամբ հաստատել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը՝ քննելով Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու դիմումը։ Ու եթե չկա անգամ հիմնավոր կասկած, ապա մեղադրանքի մասին խոսք լինել չի կարող։

2023 թվականի, սեպտեմբերի 28-ին կայացված որոշմամբ, Սերգեյ Մարաբյանը շեշտել է, որ ըստ մեղադրանքի, հափշտակված գումարները օրինականացվել են ձեւական պայմանագրեր կնքելով, բայց ըստ այդ պայմանագրերի՝ ձեռք բերված գույքը առ այսօր գտնվում է «Հերացի» արհեստակցական կազմակերպության ֆոնդում եւ հաշվառված է նրա անունով, իբրեւ սեփականություն։ Այս իրավիճակում, փողերի լվացման մասին որեւէ խոսքը, դատավորը բացառում է։

Ավելի ուշ, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերահաստատել է իր այս դիրքորոշումը՝ կրկին քննելով Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու որոշումը։ Տիգրան Աթանեսյանը սա անքննարկելի հիմք է համարում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու համար։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը նաեւ հայտարարեց, որ պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ տուժողի եւ տուժողի օրինական ներկայացուցչի բացակայությամբ դատական գործընթացն իրավաչափ չէ, մնում է ուժի մեջ եւ իրենց մասնակցությունը գործընթացին, ոչինչ չի փոխում։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար: Նա կալանքի տակ է հունիսի 16-ից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031