ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման ժամանակ ներկայացվում են կադրեր, թե ինչպես է Ադրբեջանն ակտիվորեն մարզում «Կոմանդո» հատուկ նշանակության ջոկատները օկուպացված Հադրութում և Քարվաճառում։
Տեսանյութում նշվում է, որ հենց այս մեթոդներով են իրենք հասնում «խաղաղության», այսինքն՝ ուժի ու ուժի սպառնալիքի մեթոդով։
Սա ևս մեկ ցուցիչ է, որ Ադրբեջանը ոչ թե ձգտում է իրական խաղաղություն ունենալ տարածաշրջանում, այլև ստիպում է Հայաստանին հերթով կատարել իր պահանջները, իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը շատ հարմար է։ Նա շարունակ ժողովրդին սպառնում է պատերազմով՝ սահմանադրության, միակողմանի զիջումների և այլ թեմաներով՝ դրանով իսկ թուլացնելով Հայաստանն ու կոտրելով դիմադրողականության հնարավորությունը։
Կարդացեք նաև
Հիշեցնեմ նաև, որ 2022 թվականի հոկտեմբերին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի նախնական ուսումնասիրությամբ՝ գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութում հանցանքը կատարողները ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են եղել։