ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն Ջեն ՄքԷնդրյուն օրերս Սյունիքի մարզում էր։
Այցի ընթացքում նա առիթ ունեցավ զրուցել Դեսպանության հովանու ներքո անցկացվող անգլերենի դասընթացների երիտասարդ ու ոգեշունչ մասնակիցների հետ, հանդիպել ՍիվիլՆեթի Գորիսի թղթակիցներին, ապա այցելել Կապանի Ամերիկյան անկյուն, որն ամերիկյան մշակույթի և անգլիալեզու ռեսուրսների կենտրոն է։
Ջենը մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությանն ու պատմությանը, այդ թվում՝ Տաթևի Մեծ անապատ համալիրի պատմությանը, որտեղ նախկինում աշխատանքներ են իրականացվել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի դրամաշնորհի շրջանակում։
Ջենին հատկապես դուր եկան Սյունիքի խոհարարական ավանդույթները․ նա շատ հավանեց շեֆ-խոհարար Զառա Գասպարյանի (Սիսիան կերամիքս) պատրաստած քյալագյոշը։
Կարդացեք նաև