2023 թվականին ՆԳՆ կողմից հայտարարվել էր թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Այս համատեքստում իրականացված միջոցառումների արդյունքում՝ նախորդ տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2847-ով կամ ավելի քան 2,5 անգամ։ Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Հայտնաբերվել է 4564 դեպք, որից 2802-ը թմրամիջոցների իրացման դեպքերն են։ Ըստ Վահե Ղազարյանի՝ նույն ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որից 128-ը իրացման դեպքեր են, մնացածը՝ ձեռքբերման։ «Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ եւ 358 ալիք»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ