ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ասելիք չունի՞ հայրենիքը հանձնելու հարցով։
«Դուք ինձ արդեն նեղում եք, ի՞նչ հայրենիք, ո՞վ է հայրենիք հանձնողը, դուք հետապնդում եք ինձ, ինչի՞ համար եք հետապնդում, ոչ մեկը հող չի հանձնում։ Եթե մի բան լավ չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք՝ հող եք հանձնում»,- ասաց նա։
Հարցին, թե նորմա՞լ է ժողովրդի հետ շանտաժի լեզվով խոսել, ասել, որ եթե Տավուշի 4 գյուղերը չհանձնենք, պատերազմ կլինի, Ասրյանը պատասխանեց․ «Ո՞վ է ասում»։ Երբ լրագրողները հիշեցրին, որ Տավուշում բնակչության հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արել է Նիկոլ Փաշինյանը, ԳՇ պետը պատասխանեց․ «Գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավարն է, ես ղեկավարում եմ զինված ուժերը, զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրները հիմա էլ կատարում են։ Դուք եթե հասկանում եք պատերազմ ասելիքը, պատերազմը կարող է լինել եւ մեկ ժամ հետո, եւ երկու, երեք ժամ հետո, եւ մեկ կամ հինգ տարի հետո։ Մենք հող հանձնող չենք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ