Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանության ոլորտի ղեկավարները որեւէ մտահոգիչ քայլ չեն անում, ամեն ինչի մասին խոսվում է բաց եւ թափանցիկ»․ Արման Սարգսյան

Մարտ 25,2024 14:32

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից լրագրողները հետաքրքրեցին՝ Տավուշի մարզի գյուղերի մասով վերջնական որոշում կա՞, ի՞նչ է լինելու առաջիկայում։

«Ամեն ինչի մասին խոսվում է եւ բաց, եւ թափանցիկ, հանրությունը քննարկում է, կարծում եմ՝ լրատվության, վերլուծությունների ու տեսակետներ հայտնելու պակաս որեւէ մեկը չունի»,- ասաց Սարգսյանը։

Պաշտպանության փոխնախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին։ «Պաշտպանության ոլորտի ղեկավարները որեւէ մտահոգիչ քայլ չեն անում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում բնակչության հետ հանդիպման ժամանակ սպառնացել էր, որ եթե գյուղերը չհանձնվեն թշնամուն, շաբաթվա վերջին պատերազմ կլինի։ Լրագրողները Արման Սարգսյանից հետաքրքրվեցին՝ պատերազմի վտանգ կա՞։ «Մենք նոր փակ քննարկում ենք իրականացրել, ցտեսություն ձեզ»,- ի պատասխան ասաց Սարգսյանը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031