Sputnik Արմենիա. «Կրոկուս սիթի հոլ»-ի վրա հարձակում գործած խմբի ղեկավարը, ինչպես պարզել են քննիչները, Շամսիդին Ֆարիդունին է, գրում է Shot Տելեգրամ- ալիքը։
Համակարգողները կապ են հաստատել նրա հետ, երբ նա եղել էր Թուրքիայում։ Հենց նա է կապ պաշտպանել պատվիրատուի հետ: Շամսիդինը նրանց է տրամադրել պատվիրատուի վերջնական պլանը՝ բաժանված դերերով։ Մեղադրյալը Մոսկվա է ժամանել մարտի 4-ին, ինչի մասին ասել է հարցաքննության ժամանակ, իսկ մարտի 7-ին նրան ֆիքսել է Կրոկուսը նկարող լուսանկարիչը։
Դատելով տեսախցիկներից` ընդհանուր առմամբ, նա Ֆայզովի հետ ահաբեկչությունից առաջ համերգասրահ են այցելել առնվազն 5 անգամ։ WarGonzo տելեգրամ-ալիքի տվյալներով՝ ահաբեկիչները երկու ամիս մարզվել են Ստամբուլում։
Կարդացեք նաև