Ինչպես հայտնում է TACC-ը, Պուտինն այսօր հանդիպում կանցկացնի՝ քննարկելու «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունից հետո ձեռնարկված միջոցառումները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր կեսօրից երեկոյան, նախագահը մտադիր է հանդիպում կազմակերպել՝ քննարկելու ահաբեկչությունից հետո ձեռնարկված միջոցառումները, որին կմասնակցեն անվտանգության բլոկի, սոցիալական բլոկի և երկու շրջանների՝ Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի ղեկավարները։ Ակնկալում ենք, որ այն կլինի բաց ռեժիմով»,- ասել է նա։
Ըստ Պեսկովի՝ Կրեմլը չի մեկնաբանի հետաքննության ընթացքը։ Ահաբեկչության վերաբերյալ որևէ համահունչ վարկած դեռ չի հնչել, պետք է սպասել անվտանգության ուժերի աշխատանքի ավարտին։
Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ հատուկ ծառայություններն ինքնուրույն են աշխատում ահաբեկչության բացահայտման վրա, այլ երկրների օգնության մասին խոսք չկա և որ Կրեմլը չի մասնակցում ՌԴ-ում մահապատժի վերացման օրինագիծը չեղարկելու քննարկմանը։