Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, Վերին Ոսկեպարում վարժանք անելն ակնհայտ սադրանք է։ Բայց դրա դեմ ոստիկանության ապօրինի ռեպրեսիաներով չեն պայքարում. Իոաննիսյան

Մարտ 25,2024 13:35

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ իշխանությունը ուժային անարդարություններ է գործում` դա առաջացնում է հանրության ռադիկալիզացիա։

Երբ պատերազմին իրապես (և շատ արդյունավետ) մասնակցած անձանց հետ խոսելու փոխարեն ոստիկանական ապօրինի ռեպրեսիաներով ես շփվում` պետք չի զարմանալ, որ մի քանի հոգի էլ կարող է նռնակներով ոստիկանություն մտնեն։ Դա լավ չի, բայց դա սպասելի է։

Այո, Վերին Ոսկեպարում վարժանք անելը ակնհայտ սադրանք է, և Բաքվին հիմք է տալիս աշխարհին ասելու, որ «իմ տարածքում հայկական ինչ-որ խմբեր զորավարժություն են անում, իրենք ահաբեկիչ են, մենք հակաահաբեկչական գործողություն ենք սկսում»։ Եվ դա, ցավոք, որոշ չափով կընդունվի աշխարհում։

Բայց դրա դեմ ոստիկանության ապօրինի ռեպրեսիաներով չեն պայքարում։ Դա պետք է մարդկանց բացատրել, համոզել։ «Մարտական միաբանությունը» ոչ 5-րդ շարասյուն է, ոչ էլ նախկին կոռուպցիոներների խումբ։ Հայրենասեր ժողովուրդ են, բացատրելով ամեն ինչ էլ կհասկանան։

Ես կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի «Մարտական միաբանության» կորիզի հետ ու բացատրի ստեղծված իրադրությունն, ինչպես նաև պատասխանի իրենց հուզող հարցերին (այդ թվում բանակի մասով)։

Հայաստանի անկախացման կողմնակից ուժերը չեն կարող իրար հետ շփվել ոստիկանական ռեպրեսիաներով։ Առհասարակ, ոստիկանական ռեպրեսիաներով լավ տեղ չենք հասնելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031