Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան վերածվել է հանցագործությունների կենտրոնի». Ստամբուլի ընդդիմադիր պատգամավոր

Մարտ 25,2024 13:26

Ermenihaber. Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր վարչության 2023-ի զեկույցի համաձայն՝ երկրում հանցագործությունների մեջ ներքաշված երեխաների թիվն աճել է: (Ժանդարմերիաֆրանսիական ծագումով բառ, որը նշանակում է զենքի մարդիկ։ Իրականացնում է ներքին զորքերի կամ ռազմական ոստիկանության գործառույթներ):

Զեկույցի համաձայն՝ 2023-ին այդպիսի երեխաների թիվը 2022-ի համեմատ աճել է 28.8 տոկոսով, իսկ 2021-ի համեմատ՝ 57 տոկոսով՝ հասնելով 33.475-ի:

Աճել է նաև հանցագործության զոհ դարձած երեխաների թիվը: 2023-ին այն աճել է  2022-ի համեմատ 13, իսկ 2021-ի համեմատ 22.8 տոկոսով՝ կազմելով 62.627:

Այլ հանցագործությունների մասին ևս տվյալներ պարունակող զեկույցին անդրադարձել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր, դոկտոր Գամզե Աքքուշը:

Նա նշել է, որ ժանդարմերիայի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հասարակական կարգի խախտումները 2023-ին 2022-ի համեմատ աճել են 8, իսկ 2021-ի համեմատ՝ 21 տոկոսով:

«Դրանք հասել են 582.574-ի: Ժանդարմերիայի պատասխանատվության գոտում տեղի ունեցող հասարակական կարգի խախտումները տագնապալի են: Դրանց աճը սարսափելի չափերի է հասել»,-ասել է Աքքուշը՝ հավելելով, որ Թուրքիան գրեթե վերածվել է հանցագործությունների կենտրոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031