Region Monitor. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) բերման է ենթարկել 1988 թ.-ին ծնված Ադրբեջանի քաղաքացի Բահրուզ Ալիմամմադօղլու Ասքերովին, որը մեղադրվում է Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Թալեհ Գարաշովի սպանությունը ծրագրելու մեջ:
Բահրուզ Ասքերովը կալանավորվել է, քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 28, 214.2.1 (ահաբեկչության նախապատրաստում) հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: