Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈւ կարողությունների վերականգնման, վերակազմավորման եւ համալրման գործընթացի զգալի մասն իրականացվել է՝ քաղված դասերը հաշվի առնելով»․ Պապիկյան

Մարտ 25,2024 11:38

«Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավական բարդ տարի էր Պաշտպանության նախարարության եւ ողջ զինված ուժերի համար»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքը։ Նա նշեց, որ տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմներով։

«Մայիս եւ սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակի սրմամբ պայմանավորված, զինված ուժերը բերվել են պատրաստականության տարբեր աստիճանների։ Մարտական հերթապահությունը եւ դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է զինված ուժերի կարողությունների վերականգնման, վերակազմավորման եւ համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է՝ քաղված դասերը հաշվի առնելով ու միջազգային չափորոշիչների կիրառմամբ»,- ասաց նախարարը։

Պապիկյանը նշեց, որ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող պետական բյուջեի գործառնական դասակարգման թվով հինգ ծրագրերով 2023 թվականի տարեկսզբին հատկացվել են 517․28 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ, որը տարվա ընթացքում ավելացել է 9․19 մլրդ դրամով եւ կազմել 526․47 մլրդ դրամ։ Կատարողականը կազմել է 99․8 տոկոս։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031