Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռախոսները դրեք արկղի մեջ, որպեսզի հակառակորդները չկարողանան լսեն մեր քննարկումը»․ Սուրեն Պապիկյանը պատգամավորների հարցերին կպատասխանի փակ ռեժիմով

Մարտ 25,2024 11:28

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնում է կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքները։

Նա առաջարկեց նիստի հիմնական մասն անցկացնել փակ։ «Ես նախաբանով հանդես եկա, կխնդրեմ մնացած հատվածը շարունակել, փակ, որովհետեւ նյութը պարունակում է գաղտնի, հույժ գաղտնի եւ հատուկ կարեւորության ինֆորմացիա, որը նպատակահարմար չէ բաց շարունակել»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ փակ նիստին մասնակցող պատգամավորները կհանձնեն հեռախոսները։ «Երբ պարոն նախարարը մեզ արդեն կասի, որ գտնում է՝ նիստն այդ պահից պետք է փակվի, լրագրողներին կխնդրեմ, որպեսզի ըմբռնումով մոտենան, լքեն դահլիճը։ Իսկ մեր գործընկերները, ովքեր ունեն հեռախոսներ, խորհրդավոր արկղը գտնվում է այստեղ, բոլոր հեռախոսները խնդրում եմ դնեք արկղի մեջ, որպեսզի հակառակորդները չկարողանան լսեն մեր փակ մասի բովանդակությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ո՞նց հասանք այս օրվան, որ կամակատար ու մտովի տկար անձանց խումբը (Անդրանիկ Քոչարյան, Սուրեն Պապիկյան, Վահե Ղազարյան, Արմեն Աբազյան… ) փակ դռների հետևում պիտի քննի երկրի ճակատագրին վերաբերող հարցեր ու որոշումներ կայացնի, կամ, ավելի շուտ՝ դակի կայացրած որոշումները:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031