Shamshyan.com. Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի սկզբնամասում Արարատյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին:
Վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վարորդը «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակից էր, սակայն նրա հագին եղել է ոստիկանության ծառայողի հագուստ, եթե դա իսկապես այդպես է, «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը հետևություններ պետք է անի, թե ինչն է պատճառը, որ իր աշխատակիցը ոստիկանի համազգեստ է կրել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: