Մոսկվայի Բասմանյան դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Դալերջոն Բարոտովիչ Միրզոևին ու Ռաչաբալիզոդա Սաիդակրամի Մուրոդալին։
Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Երկուսն էլ շփվել են թարգմանչի միջոցով։
Դալերջոն Միրզոևը 32 տարեկան է, ծննդով Տաջիկստանից է, չորս անչափահաս երեխա ունի: Նա Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել։
Համացանցում տարածված կադրերում երևում է՝ ահաբեկիչը գնդակահարելուց հետո դանակահարում է տուժած մարդկանց։
Ռաչաբալիզոդա Մուրոդալին 30 տարեկան է: Ասում է՝ Ռուսաստանում գրանցում ունի, բայց չի հիշում, թե որտեղ: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Մոսկվայի դատարանը նաև ահաբեկչությունը կատարող Ֆարիդունի Շամսիդինին և ահաբեկչության գործով անցնող Մուհամադսաբիր Ֆայզովին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է, Տաջիկստանի քաղաքացի է: Ամուսնացած է, ունի 8 ամսական երեխա: Որպես բանվոր է աշխատում Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։
19-ամյա Մուհամադսաբիր Ֆայզովին շտապօգնության բժշկի ուղեկցությամբ դահլիճ են տեղափոխել նստած պատգարակով։ Ձերբակալության ժամանակ վիրավորվել է։ Նա էր, որ սարսափելի տեսագրություն էր արել ահաբեկչության ժամանակ։ Մինչ ահաբեկչությունը վարսավիր էր աշխատում Իվանովոյում։