Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիից է լինելու Նիկոլի հեռացումը, ոնց բերել եք, այնպես էլ հեռացրեք»․ Ազգային ուժերի հավաք Գյումրիում

Մարտ 24,2024 23:36

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում ազգային ուժերի հավաքի ժամանակ բուռն քննարկման թեմա դարձավ հայրենիքի փրկության մասին Սեդրակ Վարդանյանի ծրագիրը։

Սեդրակ Վարդանյանը 1988 թվականի Արցախյան շարժման մասնակից է եղել, 1989 թվականին Հրանտ Խաչատրյանի ու Կարեն Վարդանյանի հետ հիմնադրել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, այժմ  էլ «Արմատ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավարն է։

Նա նշում է, որ  առաջնահերթ ուշադրություն պիտի դարձնել մեր երկրի անվտանգության, պաշտպանական խնդրին, այլ ոչ թե հենց այս պահին պիտի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Սրա հեռացումը որևէ էական նոր բան չի բերելու երկրի կառավարման և ապագայի հետ կապված, որովհետև մենք չենք ստեղծում այն, որը պիտի անդառնալի լինի պետության կառուցման գործում։ Դրա համար այն ուժերը, որոնք պատերազմից հետո հեռացում էին պահանջում, ոչ մի արդյունքի չհասան, որովհետև այս արդյունքը, ինչին որ հասել է մեր սերունդը, մենք ենք մեղավոր բոլորս, որ չենք կարողացել կառուցել այն պետությունը, որը երազում էինք Արցախյան շարժման տարիներին, որովհետև հանդուրժել ենք։ Եվ այդտեղ մեղավորություն ունեն բոլոր իշխանությունները։

Նախկին երեք իշխանավորների ամենամեծ հանցագործությունը նաև այն է, որ նրանք այնպիսի իրավիճակ են ստեղծել երկրում, որ հնարավոր է դարձել ներկայիս ղեկավարի լեգիտիմ ընտրությունը։ Այսինքն՝ ինչքան վատ վիճակ են ստեղծել, որ սա պիտի երկրի ղեկավար դառնար, բայց դեռ չեն ապաշխարել, չեն մեղանչել իրենց արածի համար և չեն կիսում պատասխանատվությունը։ Այդ պատճառով է, որ հասարակությունը թմբիրի մեջ է և աջակցություն չկա։

Ես առաջարկում եմ, որ լայն կոնսոլիդացիա է պետք հիմա՝ երկիրն այս իրավիճակից դուրս հանելու, արդեն իսկ պետականության հիմքերն են քանդում, ազգային ինքնությունն են ուզում ոչնչացնել։

Արդեն գնալու տեղ չկա, տարբեր նախաձեռնություններ կան երկրում, մենք չենք կարող բոլոր ծրագրերը սկսել՝ բոլոր ուղղություններով՝ տնտեսական հիմքից սկսած,  դրա ժամանակը չկա։

Ես առաջարկում եմ մեկ խնդիր դնել և մեկ խնդրի շուրջ փորձել կայացնել կոնսոլիդացիա, մեծ կոալիցիա ստեղծել։ Դա երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն է, ուրիշ խնդիր պետք չէ դնել։ Եվ այդ խնդրի շուրջ պետք է գործողություններ մշակել։

Գործողություններ, որոնք իշխանություններից կամքից կախված չեն, մենք կարող ենք կազմակերպել հանրության ուժերով։ Մենք ճնշում պիտի գործադրենք բոլոր միջոցներով, որ այդ քայլերն իրականացվեն։ Ով որ գտնվում է տվյալ պաշտոնում կամ օրենսդիր մարմնում և որոշում պիտի կայացնի այս ուղղությամբ, եթե չի կատարի, ուրեմն մենք հասնենք նրան, որ պիտի կատարի այն մարդը կամ այն ուժերը, որոնք պատրաստ են այդ քայլերը կատարելու։ Այսինքն՝ մենք պիտի բերենք խնդիրն այս ճանապարհով, ոչ թե պիտի դուրս գանք ու միանգամից ասենք՝ այս մարդը պիտի հեռանա, ոչ մի բան չի փոխվի դրանից։ Այս քայլերը պիտի արվեն երկրի անվտանգության, երկիրը փրկելու, նոր հողեր չտալու նպատակով»,- ներկայացրեց Սեդրակ Վարդանյանը։

Ըստ բանախոսի, եթե այս շարժումը որոշակի հաջողություն՝ լայն աջակցություն ունենա, ապա դրանից կծնվի նոր քաղաքական միավոր և նոր առաջնորդներ։

Նրա համոզմամբ, գործընթացների ժամանակ են ծնվում առաջնորդները, իսկ շատերը դժգոհում են, թե նոր առաջնորդներ չկան։

Քննարկմանը մասնակից մյուս ազգային ուժերի ներկայացուցիչներից շատերը հարց ուղղեցին՝ այդ ինչպե՞ս եք կազմակերպում երկրի պաշտպանությունը՝ առանց Փաշինյանին հեռացնելու։

Բուռն քննարկում սկսվեց, շատերը չհամաձայնեցին առաջարկվող ծրագրին։

Մասնակիցներից մեկը հարցրեց՝ ո՞րն է լինելու ճանապարհը հեռացման, բանախոսը ժպտալով պատասխանեց․ «Գյումրիից է լինելու, ոնց բերել եք, այնպես էլ հեռացրեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031