«Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորած էր համարվում։ Նա ամուսնու հետ գնացել է «Պիկնիկ» խմբի համերգին։ Լիլիթի ընտանիքը հայտնել է, որ ամուսնական զույգը զոհվել է ահաբեկչության ժամանակ, հայտնում է Regnum-ը։
«Ցավոք, Լիլիթն ու Վուգարը զոհվել են։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մասին։ Մեզ համար շատ դժվար է»,- ասել է ընտանիքը։
33-ամյա Լիլիթ Իսրայելյանն ու նրա ամուսինը՝ Վուգար Հուսեյնովը վաղուց էին երազում խմբի համերգին գնալ։ Այդ օրը նրանք ընտանիքին զգուշացրել են, որ մի քանի ժամով կապի մեջ չեն լինելու, որպեսզի ոչ ոք իրենց չխանգարի։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում