Քիչ առաջ «Սասնա Ծռեր» համահայկական շարժման Ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտարարվեց, որ նռնակով ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք ներխուժած 3 զինված անձինք էլ Ազգային-ժողովրդական բեւեռի (ԱԺԲ) համակիրներն են, եւ նրանց անուններն են Արթուր Մովսիսյան (44-օրյա պատերազմի մասնակից և նույն պատերազմում որդուն կորցրած), Վարդգես Գեւորգյան եւ Ստեփան Հովակիմյան (44-օրյա պատերազմի մասնակից):
ԱԺԲ մասնակից Հերմինե Մկրտչյանը նշեց, որ ԱԺԲ-ն շարժում է, որին հանուն գաղափարի միացել են տարբեր մարդիկ: ԱԺԲ մասնակից Արմինե Սախոյանն էլ նշեց, որ Բեւեռի խորհուրդը չի հսկում, թե ով է միանում իրենց համահայկական շարժմանը:
Հերմինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս պահին Վարդգես Գեւորգյանը եւ Արթուր Մովսիսյանը հիվանդանոցում են, վերջինիս վիճակը համեմատաբար ծանր է, իսկ Վարդգես Գեւորգյանը ոտքի շրջանում է վիրավորում ստացել: Ինչ վերաբերվում է ամենավերջում վնասազերծված Ստեփան Հովակիմյանին, նա որեւէ վնասվածք չունի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ