Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է կասկածվում Գյումրիում երկու քույրերին դանակահարելու մեջ. որոշ մանրամասներ

Մարտ 24,2024 21:43

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու Անի թաղամասում դանակահարել են երկու երիտասարդ քույրերի, որոնց մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ  վերքերով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը 33 տարեկան է, մյուսը՝ 27։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ կասկածյալը փոքր քրոջ նախկին ամուսինն է։ Դանակահարությունը տեղի է ունեցել նրանց շենքի մուտք մոտ։ Նախկին ամուսինն անընդմեջ փորձեր է արել երեխային տեսնել, երբեմն դիմադրության է արժանացել։

Այսօր էլ, տեսնելով, որ երկու քույրերը մտնում են շենքի մուտք, վնասել է նրանց։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի՝ քույրերից մեկին տեղափոխել են որովայնի թափանցող վնասվածքով, բարակ աղիների տարբեր հատվածների վնասումով, հեմոպերիտոնեում, տրավմատիկ-հեմոռագիկ շոկով, մարմին տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով։

Մյուսի մոտ առկա են աջից ազդրի և ձախից հետույքային շրջանի, ինչպես նաև դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր։

Արմեն Խաչատրյանից քիչ առաջ տեղեկացանք, որ երկուսին էլ վիրահատել են, մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը տեղափոխվել  է հիվանդասենյակ։

Կասկածյալը, մեր տեղեկություններով, դեռ ձերբակալված չէ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031