ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք ներխուժած 3 զինված անձանցից մեկը, որին քիչ առաջ վնասազերծեցին, Ստեփան Հովակիմյանն է: Նա մինչեւ նռնակով ոստիկանության շենք մտնելը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ էր արել ոտքի կանգնել:
Ստեփան Հովակիմյանի ֆեյսբուքյան էջի հետնանկարում պատկերված են «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Ամենայն հավանականությամբ նա կա՛մ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ է, կա՛մ համակիր:
Ի դեպ, այսօր Վերին Ոսկեպարից բերման ենթարկվածների մեջ եղել են նաեւ Ազգային-ժողովրդական բեւեռի 6 աջակիցներ: