Այսօր Ժամը 17:00-ի սահմաններում 3 զինված անձինք փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, իրենց իսկ, գործադրած նռնակի պայթյունի պատճառով նրանցից 2-ը վիրավորել էին ու տեղափոխվել են բուժհաստատություն: Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ի վերջո, վնասազերծվել է երրորդ քաղաքացին:
Արդյոք նա կապ ունի «Սասնա ծռերի» հետ՝ այս հարցին ի պատասխան, Նարեկ Սարգսյանն ասաց, որ ավելի ուշ տեղեկություններ կհայտնեն: Հավելեց, որ մնացածը կպարզվի քննության ընթացքում: Ասաց նաեւ , որ տուժած ոստիկաններ չկան: «Ոչ հասկանալի բառեր էր ասում, ոչ ադեկվատ վիճակում էր»,-երրորդ քաղաքացու մասին նշեց Նարեկ Սարգսյանը: Նրա պահանջի մասին նա մանրամասներ չհայտնեց:
Նարեկ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ Մարտական եղբայրության ձերբակալված բոլոր անդամներն ազատ են արձակվել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ