«Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք
Պաշտոնական հաստատում ՆԳՆ խոսնակի կողմից, որ «Մարտական եղբայրության» բոլոր անդամներն ազատ են արձակված և ռուսական մամուլի կողմից տարածվող լուրերի հետ չէին կարող առնչություն ունենալ։
Հ․Գ․ «Մարտական եղբայրության» անդամներ Մասիս Շիրոյանը և Ավետիս Ավետիսյանը ազատ են արձակվել Նոր Նորքի բաժնից ժամը 14։30-15։00 շրջակայքում։
Այլ անդամներ Նոր Նորքի բաժնում պարզապես չեն եղել։
Կարդացեք նաև
Մեկ այլ գրառմամբ միաբանությունը մասնավորապես հայտնում է
Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ, մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն, գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում։
Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին տարածվել ոստիկանության, որ Նոր Նորքի ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։