The armenian report կայքի լրագրող Անի Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ոստիկանները նաեւ իրեն ու եւս երկու օտարերկրացի լրագրողի են բերման ենթարկել:
«Առավոտյան «Մարտական եղբայրությունը» պատրաստվում էր գնալ Ոսկեպար ու մեզ տեղյակ էին պահել, որպեսզի լուսաբանենք: Ես եւ ինձ հետ նաեւ ազգությամբ ռուս երկու լրագրողներ, որոնք եվրոպական լրատվամիջոցների համար են աշխատում, պետք է գնայինք Ոսկեպար՝ հավաքը լուսաբանելու:
Պայմանավորվածության համաձայն՝ 3 լրագրողներս նստեցինք մեքենան: Առավոտյան 9-ի միջակայքում շարժվեցինք, Սեւանի ճանապարհին խաղատուն կա, դրա մոտ երկու մեքենայով պարեկները կանգնեցրին մեր մեքենան, վարորդից պահանջեցին փաստաթղթերը, վարորդը ներկայացրեց: Հարցրեց՝ ինչ խնդիր կա, ասացին՝ կասենք: Քիչ անց եւս մեկ պարեկային մեքենա մոտեցավ:
Եկան ու ասացին, որ իբր մեզ տեղափոխող մեքենան հետախուզման մեջ է, եւ մեզ բոլորիս բերման ենթարկեցին: Ես ասացի, որ լրագրողներ ենք, գնում ենք լուսաբանելու, սակայն մեզ տեղափոխեցին բաժին, անգամ զանգի հնարավորություն չտվեցին: 6 ժամ պահելուց հետո՝ 3:20 նոր ազատ արձակեցին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ