Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում քույրերի են դանակահարել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Մարտ 24,2024 17:31

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր դանակահարություն է տեղի  ունեցել Գյումրիում, դանակահարել են Գյումրու Անի թաղամասում բնակվող երկու երիտասարդ քույրերի, որոնց մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վերքերով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը 33 տարեկան է, մյուսը՝  27։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ նրանցից մեկին տեղափոխել են որովայնի թափանցող վնասվածքով, բարակ աղիների տարբեր հատվածների վնասումով, հեմոպերիտոնեում, տրավմատիկ-հեմոռագիկ շոկով, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով։

Մյուսի մոտ առկա են աջից ազդրի և ձախից հետույքային շրջանի, ինչպես նաև դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր։

Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, երկուսն էլ այս պահին վիրահատվում են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031