Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջը դիվերսիա՞ էր նախատեսվում, թե՞ ապօրինի զենք էր կասկածվում․ Գայանե Ղազարյան

Մարտ 24,2024 17:27

«Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի կնոջ՝ Գայանե Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Մարտական եղբայրության» անդամներ և աջակից քաղաքացիներ բերման են ենթարկվել ապօրինի զենքի կասկածանքով։
Բանն այն է, որ երեկ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանին հրավիրելով զրույցի, պնդել էր, որ «ասըմ եմ՝ դուք տե չեք էթալու», քանի որ տեղեկություններ ունեն, որ կիրակի և միմիայն կիրակի Ադրբեջանը դիվերսիա է նախատեսում Ոսկեպարում, ուստի կարիք կա պաշտպանելու ՀՀ քաղաքացիներին և հորդորելու հեռու մնալ վտանգավոր տեղերից։

Իսկ այսօր արդեն Ոսկեպար մեկնողների հավաքատեղիում նախապես սպասում էին մի քանի ավտոբուսներ ու մի քանի տասնյակ մեքենա ոստիկան, ու սա` միայն Պլանի գլխում։

Նույն պատկերը Ոսկեպարում էր, որտեղ ավելի շատ ոստիկան էր հավաքվել, քան հասարակ քաղաքացի։
Այսինքն` Ադրբեջանի կողմից նախատեսվող ենթադրյալ դիվերսիայի օրով տեղում գոյություն չուներ որևէ զինված ուժ` պաշտպանելու Հայաստանի սահմանները, փոխարենը Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում էր Ադրբեջանի «սահմանները»։

Հիմա հարց. վերջը դիվերսիա՞ էր նախատեսվում, թե՞ ապօրինի զենք էր կասկածվում։

Ո՛չ դիվերսիան տեղի ունեցավ, ո՛չ 49-ի մոտ ապօրինի զենք հայտնաբերվեց։

Եվ ուրեմն պարզ եզրակացություն. վերևից հրահանգված էր խափանել այցն արդեն Ադրբեջանին խոստացված և ներքին պայմանավորվածությամբ հանձնված տարածքներ, քանի կկվին համոզել են, թե երրորդ ձագի հետևից չեն գա։
Իսկ համոզել են, որովհետև ոչինչ ավելի թանկ չի, քան աթոռը` թեկուզ քաղաք-պետությունում, թեկուզ գուբեռնիայում, թեկուզ վիլայեթում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031