«Մարտական եղբայրության» բերման ենթարկված անդամների թիվը հասել է 5 տասնյակի: Նրանց թվում է նաեւ «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը: Aravot.am-ին նա ոստիկանության բաժնից հետեւյալը փոխանցեց. «Պայքարելու ենք մինչեւ վերջ, կռացած չենք ապրելու մեր երկրում»:
Ոսկեպարում ունեցած ելույթում նա ասել էր, որ «Մարտական եղբայրությունը» համամիտ չէ երկրի քաղաքական ղեկավարության որոշման հետ, նաեւ տեղեկացրել էր, որ եղբայրության անդամներին բերման են ենթարկել տներից, ճանապարհներից, իսկ վերջին մեքենան կանգնեցրել են եկեղեցու դիմաց:
«Թեկուզ հիմա գան մեզ էլ տանեն, մեզանից հետո կան մարդիկ, որոնք մեր գաղափարը առաջ են տանելու»,-նշել էր նա Ոսկեպարում ունեցած հանդիպման ժամանակ ու հավաստիացրել, որ կանգնած են գյուղացիների թիկունքին:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Արման Պետրոսյանը մասնակցել է 2016թ. 2020թ․, 2022թ․ Արցախում ծավալված բոլոր մարտական գործողություններին: «Մարտական եղբայրության» անդամը նաեւ պարզաբանել էր, թե ինչ կպատահի, եթե կորցնենք Տավուշի գյուղերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ