Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ-ում հաստատված «ադրբեջանավարական» ռեժիմը իրականացնում է զանգվածային ձերբակալություններ «Մարտական եղբայրություն» կոչվող ինչ-որ խմբի բոլոր անդամների նկատմամբ, որոնց մի մասը մեկնել էր Ոսկեպար։
Ըստ ցանցում առկա նախնական վարկածի՝ ձերբակալությունների հիմքն ապօրինի զենք պահելն է, թեև ըստ նույն աղբյուրի՝ խմբի զենքը եղել է օրինական։
Ես վաղուց խզել եմ անձնական կապերս խմբի որոշ անդամների հետ՝ նրանց (նախկինում) նիկոլական լինելու պատճառով։ Այնուհանդերձ, «ադրբեջանավարական» ռեժիմի կողմից ռեպրեսիաների ենթարկվող ցանկացած մեկին ես պատրաստ եմ պաշտպանել՝ ուժերիս ներածին չափով։