Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին». Մարտի 24-ը` տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր

Մարտ 24,2024 13:55

Մարտի 24-ը տուբերկուլոզի (Տբ) դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Օրվա կարգախոսն է` «Այո, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին»: ՏԲ-ն կանխարգելելի և բուժելի հիվանդություն է, բայց մնում է հանրային առողջապահական գերակա խնդիրներից մեկը:
Տուբերկուլոզի հակազդման 2021-2025թթ. ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում` 2023թ.`

  • հիվանդացության ցուցանիշը 13.5 է` 100 հազար բնակչի հաշվով, 2015թ. համեմատ նվազել է 63%-ով:
  • Մահացության ցուցանիշը կազմել է 1.0, նախորդ տարվա համեմատ նվազել է 14%-ով:

Չնայած այս ցուցանիշներին` հատկապես բազմադեղակայուն տուբերկուլոզի տարածվածության կանխարգելման, բուժման արդյունավետության բարձրացման, խարանի նվազեցման առումով դեռևս անելիքներ կան:
Ակտիվ տուբերկուլոզով հիվանդանալը, վարակվելը, բուժման արդյունավետությունը կախված են տարբեր սոցիալական և ռիսկային գործոններից, ինչպիսիքն են` թերսնուցումը, վատ կենսապայմանները, աղքատությունը, սոցիալ-հոգեբանական իրավիճակները:

Հետևաբար, շատ կարևոր է տարբեր ոլորտների՝ առողջապահական և ոչ առողջապահական, քաղհասարակության, համայնքների համագործակցությունը` ռիսկի գործոնների նվազման և հիվանդության հաղթահարմանն ուղղված նպատակներին հասնելու համար:

Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել պոլիկլինիկա, որտեղ կիրականացվեն առաջնային հետազոտություններ ընտանեկան բժիշկների, թերապևտների կողմից, իսկ ցուցումների դեպքում կուղեգրվեն մասնագիտական կենտրոններ։

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնը համարվում է մեր երկրի միակ տուբերկուլոզային բազմապրոֆիլային կենտրոնը, որի հիմնական նպատակն է արագ, ճշգրիտ ախտորոշել տուբերկուլոզը, իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում և կյանքի կոչել տուբերկուլոզի ռազմավարական ծրագիրը։

Տուբերկուլոզի բուժումը և հայտնաբերումը մեր երկրում անվճար է` իրականցվում է պետական պատվերի շրջանակներում։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031