Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարան բաց երկնքի տակ. Սյունիքի «Կախարդական անտառը»

Մարտ 24,2024 12:37

2024-ին Հայաստանում ևս տուրիզմը շարունակում է զարգանալ և ընդլայնել իր տեսակները: Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրում մեծ զարգացում է ունեցել հատկապես գյուղական զբոսաշրջությունը: Տարբեր երկրներից, ինչպես նաև Հայաստանի քաղաքներից հանգստի սիրահարները փորձում են բացահայտել այն ամենը, ինչ իրենց առաջարկվում է փոքր գյուղական համայնքներում՝ բնությանը շատ մոտ: Այս առումով մեր երկիրը շատ հարուստ ու բազմազան է: Կան նաև շատ վայրեր, որոնց մասին քչերը գիտեն , բայց դրանք ունեն շատ մեծ նշանակություն,  հենց այդպիսի վայրերից է Սյունիքի մարզի «Կախարդական անտառը»:

2019-ին աշխարհի տարբեր շրջանների զբոսաշրջիկների անմիջական մասնակցությամբ և Տանձավերի համայնքապետարանի օժանդակությամբ գյուղի անտառը վերածվեց թանգարանի և կոչվեց «Կախարդական անտառ»։ Մինչ այդ գյուղն արդեն ուներ հյուրատուն, և զբոսաշրջիկների հանգիստն էլ ավելի յուրօրինակ դարձնելու համար ծնվեց այդ գաղափարը։

«Կախարդական անտառի» էությունը կայանում է զարմանահրաշ պատկերների առկայությամբ, որոնք կարող են առաջացնել զարմանք, հաճույք, ադրենալին, ինչու չէ նաև մի փոքր վախ, քանի որ անտառում զբոսնելիս կարող են Ձեր դիմաց հայտնվել ծառի փչակից մարդու կերպարանքի վերածված պատկերներ։ Անտառի ստեղծման գաղափարը առաջացել է հենց այն զբոսաշրջիկների կողմից, ովքեր հանգստանում էին գյուղում: Յուրաքանչյուր պատկեր, կերպար ստեղծվել է անհատական, ձեռքի աշխատանքի արդյունքում, և ժամանակի ընթացքում չի կորցնում իր ազդեցությունը այցելուների վրա, քանի որ երբեմն ինչ-որ ֆանտաստիկ ֆիլմ է հիշեցնում, երբ գտնվում ես անտառում:

Թանգարան բաց երկնքի տակ. այսպես են սիրում անվանել տեղացիներն իրենց «Կախարդական անտառը», որը տեսակով եզակի է ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ երկրում։

Անտառը հնարավորինս կախարդական դարձնելու աշխատանքները տևել են 1-2 ամիս։ Իսպանիայից, Իտալիայից և այլ երկրներից ժամանած երիտասարդները, իրենց տաղանդը ներդնելով, փորձել են ստանալ մի նոր, գեղեցիկ ու հետաքրքիր բան. Պալոման նկարազարդում էր անտառի ամենամեծ ու փոքր քարերը, իսկ քույրը՝ Լեյլան, ծառի ճյուղերի միջոցով իրականություն էր դարձնում իր երևակայական բոլոր կերպարները։

«Կախարդական անտառում» զբոսնելու համար շատերն են այցելում Սյունիք՝ շուրջբոլորը սարերով ծպտված Տանձավեր գյուղ, ուր մի ծայրից դեպի մյուս ծայրն է ձգվում ամենայուրօրինակ ու հետաքրքիր անտառը երբևէ։

Անտառի զարմանահրաշ անկյուններ տանող ցուցանակներն օգնում են զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կարողանալ տեսնել բոլոր նմուշներն ու ճիշտ ճանապարհով էլ հետ վերադառնալ։

Անտառում է գտնվում նաև գյուղի «Ֆանտան» կոչվող փոքրիկ ջրվեժը, որտեղ էլ Իսպանիայից Հայաստան վերադարձած Միքայելը ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին։

«Կախարդական անտառը» նաև մշակութային միասնականության առիթ է հանդիսացել, քանի որ բազմաթիվ երիտասարդներ և ոչ միայն, լիարժեք չհասկանալով միմյանց լեզու, լիարժեքորեն հասկացել են իրենց անելիքը և ստեղծել բոլորի կողմից սպասված ու սիրված արդյունքը։

Զբոսաշրջությունն աշխարհում ամենազարգացող ճյուղերից մեկն է, որտեղ միշտ պետք է նորովի ներկայանալ, և նմանօրինակ վայրերը դրական ազդեցություն են ունենում ամբողջ երկրի տուրիզմի զարգացման վրա:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031