«Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հերթով ձերբակալում են միաբանության անդամներին, եւ պատճառը, ըստ միաբանության անդամների, «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար չթույլատրելու քաղաքական հրահանգն է: Նրանցից շատերի հետ կապը կորել է:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում «Մարտական եղբայրության» անդամ Արամայիս Աղաբեկյանը հետեւյալը նշեց. «Սրանք նորանկախ Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող քաղաքական ռեպրեսիաներ են, մարդիկ նույնիսկ չեն հասցնում հասնել այնտեղ, որտեղից պետք է Ոսկեպար շարժվեինք, նրանց տներից են անում: Հետաքրքիրն այն է, որ դա անում են պատերազմի թոհուբոհով անցած տղերքի հետ, այն տղերքի, որոնց անցած անձնական ճանապարհի վրա պետք է սերունդներ դաստիարակվեն, բայց փաստացի ներկայիս իշխանությունը նախընտրում է նման մեծ ավանդ ունեցող տղերքին, ինչու չէ նաեւ միաբանության անդամ աղջիկներին բերման ենթարկել: Սա բավականին ցավալի փաստ է, որը արձանագրում է, թե Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանությունն ինչպես է տրամադրված Հայաստանի Հանրապետության անկախության, նրա կողմից հռչակած ժողովրդավարական արժեքների նկատմամբ եւ գործում է դիկտատորական սկզբունքներով»,-ասաց Արամայիս Աղաբեկյանը:
«Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի դիկտատորական սկզբունքները հայկական շահին չեն ծառայում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Էս իշխանությունը սկզբում ծպտյալ էր թուրքին ծառայում, իսկ հիմա լկտիացել է և ծառայում է բացահայտ՝ բանտարկում է Հայրենիքը պաշտպանողներին, որպեսզի մեր հողերը սկուտեղի վրա մատուցի թուրքերին: Սա նշանակում է, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և ինքը պաշտպանի իր հողերը թուրքերից և թուրքահպատակներից: