«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Առավոտվանից սկսած ոստիկանական օպերացիան բացարձակապես ապօրինի է, ուղեկցվում է մի շարք հիմնարար ազատությունների ոտնահարումներով և նպատակ է հետապնդում խաթանելու խաղաղ հավաքներ իրականացնելու անձանց իրավունքը։
Ոստիկանական նման պահվածք, երբ հավաքի պոտենցիալ մասնակիցներին տանից են տանում (նախքան հավաքի գնալը) 2018 թվականի ապրիլից ի վեր տեսած չկաինք։
Անկախ հավաքի գաղափարների նկատմամբ վերաբերմունքից` իշխանության հակաժողովրդավարական այսպիսի պահվածքը պետք է դատապարտվի և արժանանա հակազդեցության։