«Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք
Կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ: Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։
«Մարտական եղբայրության» համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը, միևնույն է, հաջողելու է։
Հիշեցնենք, որ երեկ Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են Ոստիկանություն և հայտնել, որ չեն թույլատրելու «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար։
Քանի դեռ Հուդայի իշխանություն է, բոլոր առաքյալները ձերբակալվելու և հալածվելու են, որպեսզի կատարվի վճարված արծաթների դիմաց նախատեսվող դավաճանությունը: