Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային վայրում հարձակվել են Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա

Մարտ 23,2024 22:28

Այսօր մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում Երեւանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ։

Ներկայումս ոստիկանությունը, իրական հանցագործների փոխարեն, ձերբակալված է պահում «Ազգային առաջընթաց» մեր խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին։

Իշխանության որդեգրած՝ քաղաքական հալածանքների այս գործելաոճը պայմանավորված է բացառապես նրանց ստեղծված թայֆայական համերաշխության եւ անպատժելիության մթնոլորտով։ Իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք համապատասխան գնահատական տալ իշխանության կամայականություններին։

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031