Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը մեզ համար երբեք վտանգավոր չէ, այսօրվա մեր իշխանությունն ավելի վտանգավոր է, քան բոլոր թուրքերը միասին վերցրած»․ Մանվել Եղիազարյան

Մարտ 23,2024 21:38

Մինչ Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շենքում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների ժողով էր անցկացնում՝ պատասխանելով կուսակցականներին հուզող հարցերին, մի քանի ազգային ուժերի՝ «ՀԱՅՔ» շարժման, «Հայոց Ազգային Գվարդիայի», «Համակարգի», «Հայոց Երկրի», «Վերելքի», «Վստահության Խորհրդի», «Արարատյան Մարդու» ներկայացուցիչները ՔՊ-ականների հավաքավայրից ոչ հեռու քննարկում էին հայրենիքի փրկության, նաև Նիկոլ Փաշինյանից ազատվելու ծրագրերը։

Ազգային ուժերի ներկայացուցիչներն իրենց քննարկումն անցկացնում էին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում՝ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ և օրհնությամբ։

Նրանցից յուրաքանչյուրը  բավական մանրամասն ներկայացրեց հայրենիքի փրկության իր տեսլականը, պատասխանեց հուզող հարցերին։

Քննարկումներն անցան բավական ակտիվ մթնոլորտում, քանի որ մասնակիցներից ոմանք հակադրվում էին ներկայացվող ծրագրերի որոշակի դրույթների։

Ամենահուզականը թերևս «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանի ելույթն էր՝ խրոխտ, սեփական ուժերի նկատմամբ հավատը վերականգնող։

Նա ասաց, որ Ոսկեպարն ինքն է  ազատագրել, և քանի որ իշխանություններն իրեն չէին սիրում, հանրագիտարանում գրում էին՝ « Հայկական պաշտպանական ուժերը»։

«Բայց հայկական պաշտպանական ուժեր չէին, «Արաբոն» է եղել, Կալինինոյից են տղերք եղել, ես եմ ազգատագրել, ես եմ ղեկավարը եղել «Արաբոյի»։

Հիմա ի՞նչ եմ ուզում ասել, մենք էն հասարակությունը չկարողացանք սարքել գերմանացիների նման․ խաղաղ ժամանակ գերմանացի կալվածատերը երբ հանդիպում էր գյուղացուն, գյուղացին քիչ էր մնում եղանը մտցներ կալվածատիրոջ հետույքը, այսինքն` ատելություն կար, բայց պատերազմի ժամանակ նույն կալվածատերը գյուղացու հետ գնում էր ճակատամարտելու։

Հիմա օլիգարխ եք ասում, իշխանավոր եք ասում, չարեցին մեր հետ, իրենք մարտադաշտում մեզ թողեցին մենակ, ոչ մի կռիվ էլ չի եղել, ես 44-օր այնտեղ եմ եղել, ես կռիվն ավարտել եմ Մարտունի 2-րդ պաշտպանականում։
Բացեք «Արաբո Արմենիա» ֆեյսբուքյան էջն, այնտեղ երախտիքի խոսքեր կան «Արաբոյի» վաշտերին, որ մարդիկ հիանալի կռվել են։
17 զոհ ու վիրավոր ենք տվել, 2 հատ անհետ կորած, ամսի 30-ին մեր վաշտը՝ առաջին վաշտը Ջաբրայիլում էր։

 

Ինչ եմ ուզում ասել՝ մենք դա արել ենք, իսկ էսօր հայ տղամարդուն սարքել ենք չգիտեմ ինչ՝ մենք չենք կարա․․․ Սուտ են ասում, մենք բոլորից լավ կարող ենք կռվել։

Հինգ հազար մարդ են զոհվել, սաղ խառնվել են իրար, ինչի՞ համար, 300 հազար մարդ զոհվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ի՞նչ եղավ։ Դրա համար ավելի լավ է, որ ոչխարների հրամանատարն առյուծ լինի, քան առյուծների հրամանատարը՝ ոչխար լինի։

Մենք այսօր պիտի տոտալ մոբիլիզացիա հայտարարենք ամբողջ աշխարհով, ամեն մի հայ պիտի եղանը վերցնի, կանգնի մեր կողքը, այդ ժամանակ մեզ կհարգեն»։

Նա, դիմելով դահլիճում նստած տղամարդկանց, հարցրեց՝ ով պիտի անի ձեր փոխարեն այս ամենը ու խնդրեց ուշադիր լսել իր խոսքերը։

«Երբ որ Գերմանիան գրավեց Ֆրանսիան,  200 հազար կին քարշ էին գալիս գերմանացիների հետ, նրանցից կարծեմ 30 հազարն էլ երեխա ունեցան։ Երբ մի  ֆրանսուհու հարց տվեցին, թե ինչո՞ւ է քարշ գալիս գերմանացիների հետ, ասեց՝ դուք տղամարդ չէիք ֆրանսիացիներով, տղամարդ չկար։ Գերմանացիներն են տղամարդ, դրա համար գերմանացիների հետ եմ քարշ գալիս ։ Դուք բոլորդ այդ վիճակի մեջ եք լինելու, դուք գլուխներդ կախելու եք։

Ի՞նչ է նշանակում օգնեմ Նիկոլին, Նիկոլն Անդոյի հետ ասում է՝ Ոսկեպարը թուրքերին է, տանք, հարց չկա, Նիկոլն ասեց՝ թե չէ կռիվ կլինի։ Կռվից վախեցաք, հա վախենալու եք, դուք փախնելու տեղ չունեք»։

Բանախոսն ասաց՝ եթե նման վախով ապրենք, կդառնան թափառական։

«Ոչ մի հայրենասեր ոչ մի օրենքի առաջ պատասխանատու չէ, մենք Հայաստանն ենք կորցնում», -ասաց Մանվել Եղիազարյանը։

Նա նախազգուշացրեց, որ ժամանակ չկա։

«Եթե էս գյուղերը տվեցին չէ՞, հաջորը Քյարքին է լինելու, Զանգեզուրը, էլի գալու ենք,  հավաքվելու ենք, խոսալու ենք, փիլիսոփայելու ենք ու արդյունքում ոչ մի բան չենք ստանալու։ Դրա համար հարկավոր է, որ մենք դառնանք մեծ նիզակ, նիզակի պոչն այնպես ամուր բռնենք, որ թշնամին անմիջապես խելոքանա»։

Նա նաև նշեց, եթե պետությունը չի ցանկանում պատերազմել, դա չի նշանակում, թե չես կարող պատերազմել։

«Մոռացեք, միֆ է դա, պետության մեջ համ դավաճանի դեմ պիտի կռվես, համ թուրքի դեմ, պիտի ստեղծես ազգային պետություն՝ կարգին մարդկանցով։

30 տարվա տանջանքների, չարչարանքների, կապիկությունների արտացոլանք, պատկերը Նիկոլ Փաշինյանն է, ինչու եք զարմացել։

Նիկոլը ոչ մի սրբություն չունի, սաղ տալու է, ժողովուրդ ջան», -ասաց  Մանվել Եղիազարյանը։

Նա նորից անդրադառնալով  դահլիճում նստած տղամարդկանց՝ ասաց․ «Ուշքի արեք, հայ տղամարդկանց եմ հատկապես ասում, թուրքերը վտանգավոր չեն, Ադրբեջանը մեզ համար երբեք վտանգավոր չէ, այսօրվա իշխանությունը մեզ համար ավելի վտանգավոր է, քան բոլոր թուրքերը միասին վերցրած»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Կեցցես Մանվել Եղիազարյան, որ իրական պատկերը ներկայացրիր և ճիշտ գնահատականներ տվեցիր։ Ֆրանսիացի կնոջ պատասխանը միգուցե սթափեցնի հայ տղամարդկանց։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031