Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 23,2024 20:10

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 23-ին երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում` 18-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևան քաղաքում՝

Մարտի 23-ին և 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 23-ին և 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում, 27-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 23-ի և 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 23-ի ցերեկը, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031