«Ուկրաինան առնչություն չունի Մոսկվայի ահաբեկչությանը, և ուկրաինական հետքի մասին ենթադրությունները որևէ աղերս չունեն իրականության հետ», – այսօր ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության պաշտոնական ներկայացուցիչը։
«Սա, իհարկե, ռուսական հատուկ ծառայությունների հերթական սուտն է, ինչը որևէ ընդհանրություն չունի իրականության հետ և որևէ քննդատության չի դիմանում», – հայտարարել է ռազմական հետախուզության խոսնակ Անդրեյ Յուսովը:
Նա նշել է, որ Ուկրաինան իր ինքնիշխանությունը պաշտպանում է ռուս զավթիչներից, ազատագրում է սեփական տարածքները և պայքարում օկուպանտների բանակի ու ռազմական օբյեկտների, այլ ոչ թե քաղաքացիական բնակչության դեմ։
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի