Հարգելի հետևորդներ,
Տեղեկացնում ենք, որ 25.03.2024 թ․-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում:
Օտարերկրացիներին մատուցվող ծառայությունները հետևյալն են.
– ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակի դիմում և ստացում,
– Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավերի ձևակերպում,
– ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,
– Վարչական տուգանքի վճարում։
Կարդացեք նաև
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն