Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցություններն է հղել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Ցնցված եմ Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ու սանձարձակ ահաբեկչության լուրից, որի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել, այդ թվում` երեխաներ։
Ահաբեկչությունը մարդկության դեմ ուղղված մեծագույն չարիք է, որի ցանկացած դրսևորում անընդունելի ու անհանդուրժելի է։
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Կարդացեք նաև
ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ