Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճելի է փաստել, որ առաջընթաց գրանցած ոլորտների թվում մեր քաղաքացիները խոսքի ազատությունից հետո նշել են առողջապահությունը․ Անահիտ Ավանեսյան

Մարտ 23,2024 16:09

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ծանոթացա Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներին:

Հաճելի է փաստել, որ առաջընթաց գրանցած ոլորտների թվում մեր քաղաքացիները խոսքի ազատությունից հետո նշել են առողջապահությունը:

«Առողջապահության ոլորտն ի՞նչ ուղղությամբ է զարգացել» հարցին
• 14%-ը պատասխանել է` «շատ է բարելավվել»,
• 34 %-ը` «որոշ չափով բարելավվել է»։

Շուտով մեր նոր բարեփոխման` առողջության համապարփակ ապահովագրության ներդրման միջոցով կանխարգելիչ բուժօգնության և առողջապահական ծառայությունների հասանելիության մասով առաջընթացն ավելի ակնառու և շոշափելի կլինի, և վստահ եմ, հանրային կարծիքի ուսումնասիրության ավելի լավ պատկեր կունենանք:

Մենք այդ ուղղությամբ քայլ առ քայլ առաջ ենք գնում:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ծիծաղից կարելի է թուլանալ։
    Տիկին ջան, ազատ խոսքի համար մեր քաղաքացիներին ասֆալտին են պառկեցնում, իսկ առողջապահության ոլորտի մասին “շատ է բարելավվել” այդ 14 % ասողները դրանք միայն քպ-ականներն են, որոնց դուք իհարկե շատ լավ եք սպասարկում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031