Տաջիկստանի ԱԳՆ-ն հերքել է իր քաղաքացիների մասնակցությունը մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Մոսկվայի Crocus City համերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ մենք ուշադրություն ենք հրավիրում այս գործողությանը Տաջիկստանի կամ Տաջիկստանի քաղաքացիների ենթադրյալ մասնակցության մասին տեղեկատվության տարածման նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտության վրա։ Ընդգծում ենք, որ տաջիկական կողմը ռուսական իշխանություններից հաստատում չի ստացել Տաջիկստանի քաղաքացիների ներգրավվածության մասին ներկայումս շրջանառվող կեղծ տեղեկատվության մասին։ Այս կապակցությամբ խնդրում ենք ձեզ հիմնվել Ռուսաստանի պետական կառույցների կողմից տարածված պաշտոնական տեղեկատվության վրա: Պետք է նկատի ունենալ, որ չստուգված և ոչ հավաստի տեղեկատվության տարածումը կարող է վնասել Տաջիկստանի այն քաղաքացիներին, որոնք ներկայումս գտնվում են երկրի սահմաններից դուրս»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ