Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Սևան ավտոմայրուղու ողբերգական ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

Մարտ 23,2024 15:23

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա մարտի 22-ին տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են քննությամբ:

2024թ․ մարտի 22-ին, ժամը 18․05-ի սահմաններում, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW», «Ford», «Volkswagen» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները բուժօգնության են տեղափոխվել «Աբովյան» ԲԿ, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայյրի և ավտոմեքենաների զննություն, վթարված մեքենաները տեղափոխվել են պահպանվող տարածք։ Ստուգվել է վարորդների սթափությունը և պարզվել է, որ բոլորն են գտնվել են սթափ վիճակում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Մի շարք անձինք հարցաքննվել են։
Նախաքննության տվյալ փուլում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ ժամը 18․05-ի սահմաններում Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածի հանդիպակաց՝ Սևան-Երևան ուղեմասից «BMW» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել իրենց ուղեմասով ընթացող նախ «Skoda», ապա նաև Երևան-Հրազդան ուղևորափոխադրում իրականացնող և տվյալ պահին 16 ուղևորով «Ford» մակնիշի ավտոմեքենային, ապա նաև «Volkswagen»-ին, որի հետևանքով առաջացել է ողբերգական ելքով ավտովթարը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում «BMW» ավտոմեքենայի՝ հանդիպակաց ուղեմաս դուրս գալու և դեպքի այլ հանգամանքները պարզելու նպատակով։

Վնասվածքներ ստացած և բուժկենտրոն տեղափոխված անձանց վիճակը բավարար է, բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից։
Բարբախտաբար, «Ford» մակնիշի ավտոմեքենայի 16 ուղևորներից որևէ մեկը վնասվածք չի ստացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031