РИА Новости-ն տեղեկացնում է, որ ուրբաթ երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» համույթի համերգը, պարտեր են ներխուժել համազգեստավոր, բայց առանց դիմակների առնվազն երեք անձինք: Հանցագործները ինքնաձիգներից դիմահար կրակել են մարդկանց վրա եւ հրկիզող սարքեր են նետել: Քննչական կոմիտեի տվյալներով, զոհվել է 93 մարդ: Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը հրապարակել է 41 զոհվածի անուն: Հայտնի է նաեւ, որ կա 100-ից ավելի տուժած քաղաքացի:
Քննչական կոմիտեն ահաբեկչության հատկանիշներով քրեական վարույթ է հարուցել: Տեղում աշխատում են ուժային գերատեսչությունների աշխատակիցները:
Շաբաթ օրը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու, այդ թվում՝ ահաբեկչության անմիջական չորս մասնակիցներին ձերբակալելու մասին:
Հատուկ ծառայությունների տվյալներով, չորս կասկածյալներին ձերբակալել են Բրյանսկի մարզում: Ահաբեկչությունն իրականացնելուց հետո նրանք ցանկացել են թաքնվել մեքենայով եւ հատել ռուս-ուկրաինական սահմանը: Ահաբեկիչները կապեր են ունեցել Ուկրաինայում եւ գործածել են նախապես թաքստոցում պահված զենք:
Կարդացեք նաև
Ահաբեկիչները տեղափոխվել են Մոսկվա: Ներկայումս որոնվում են օժանդակողները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ