Բրյանսկի մարզում ձերբակալվածներից մեկը վիրավոր է, նրան տեղափոխում են հիվանդանոց: Երկրորդը, որը փորձել է փախչել, ձերբակալվել է անտառում:
Mash-ի փոխանցմամբ, հատուկ ծառայությունները կրակել են ավտոմեքենայի անիվներին՝ ենթադրյալ ահաբեկիչներին բռնելու համար: Մեքենան չի կանգնել հատուկ ծառայությունների աշխատակիցների պահանջով եւ փորձել է թաքնվել:
Մեքենան շրջվել է Կարաչեւսկի շրջանի Խացուն գյուղի մոտակայքում, Կիեւյան մայրուղու 376-րդ կիլոմետրում՝ Ուկրաինայի հետ սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա: Մեքենայից դուրս է եկել երեք մարդ եւ վազել դեպի անտառ: Մեկը մնացել է տեղում: Ավելի ուշ՝ մոտավորապես ժամը 3:50-ին հայտնաբերվել եւ ձերբակալվել է երկրորդ կասկածյալը:
«Renolt-ի մեջ գտնվել են ПМ մակնիշի ատրճանակ, АК-74 ինքնաձիգի փամփշտակալ եւ Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր. այս մասին գրում է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ