Յուրաքանչյուր հանձնումից առաջ իշխանությունը ռեպրեսիաների է դիմում. այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ էր՝ աջակցելու երեկ ձերբակալված Վազգեն Սաղաթելյանին:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նրա բնութագրմամբ, տղաների ձերբակալությունն արդեն հուշում էր, որ ելքը կալանավորումն է լինելու. սա ազատ խոսքի եւ ընդդիմախոսների նկատմամբ իշխանության վերաբերմունքն է: Այս քայլը նաեւ Նարեկին եւ Վազգենին ուղղված չէ, ըստ ԱԺ պատգամավորի, այլ ուղերձ է հասարակությանը՝ վախի մթնոլորտը սաստկացնելու համար, մանավանդ որ իշխանությունն անոնսավորում է Տավուշում գյուղեր հանձնելու մասին:
Կարդացեք նաև
ԱԺ նախկին պատգամավոր, Վազգեն Սաղաթելյանի եղբայր Արման Սաղաթելյանի համար միանգամայն սպասելի էր եղբոր կալանավորման որոշումը: Նա դա համարում է խայտառակության եւ ամենաթողության դրսեւորում: Գործընթացը, ըստ նրա, բացառապես քաղաքական է: Արման Սաղաթելյանը կարծում է, որ ազատ խոսքի եւ այլակարծության դեմ տեռորն ավելի կոշտ դրսեւորումներ է ստանալու: Միաժամանակ, ժամանակակից աշխարհում եւ տեխնիկական առկա հնարավորությունների պարագայում նա իմաստը չի տեսնում այս կերպ այլախոհների դեմ պայքարելը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տղաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են:
Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով: Երեկ երկու ամսով կալանավորվեց նաեւ Նարեկ Սամսոնյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ