Armenia Sputnik-ի թղթակիցն ականատես է դարձել, թե ինչպես են անգլախոս զբոսաշրջիկները Երևանի Բեյրութի փողոցում մոտենում Խաչատուրյանին ու խնդրում, որ տաքսու վարորդին բացատրի` որտեղ են իրենք։
Խաչատուրյանը չի մերժում և փորձում է օգնել և՛ տաքսիստին, և՛ զբոսաշրջիկներին։
«Ինձ ոստիկանները չեն թողնում մոտենալ, ասում են` ինչ-որ պաշտոնյա կա»,– ասում է վարորդը։
Վահագն Խաչատուրյանը պատասխանում է, որ հենց ինքն է այդ պաշտոնյան` ՀՀ նախագահը։
Կարդացեք նաև
Ի վերջո, նրանք մոտենում են տաքսիստին, զբոսաշրջիկ կանայք ուրախանում են, երբ պարզում են, որ ՀՀ նախագահն է օգնել իրենց ու նկարվում են նրա հետ։
Այ պոպուլիստ ուժազուրկ, դու բացի տաքսի կանչելը և քպ-ի ընդունած հակաժողովրդական օրենքները դակելը, ուրիշ ոչ-մի բանի համար պիտանի չես: Տուրիստների համար թիթիզություններ ես անում, հետները նկարվում, իբր-թե «համեստ» ղեկավար ես, իսկ քո սահմանադրական պարտականություններդ կատարելիս խեղճ ու կրակի մեկն ես՝ դու ուղղակի Թումանյանի Գիքորն ես, ու հայրենավաճառ նիկոլի մոտ աշկերտություն ես անում՝ մեր թշնամիներին «էստի համեցեք» կանչում: