ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը
Գործընկերոջս` Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրախորհրդարանում հանդիպում ունեցանք ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ տիկին Մարինա Կալյուրանդի հետ։ Տիկին Կալյուրանդը Սոցիալիստների և Դեմոկրատների ֆրակցիայի կողմից բանակցողն էր Եվրախորհրդարանի` Հայաստանին վերաբերող վերջին բանաձևի քննարկումներում և այդ առումով ահռելի ներդրում է ունեցել դրա ընդունման գործում։
ԵՄ գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի անցնող հինգ տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեցի ԵՄ խորհրդարանի առաջիկա ընտրություններում։
Բովանդակային ու մանրամասն քննարկում ունեցանք տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն առնչվող հարցերի շուրջ։