Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի կառավարությունը չի հասկանում իր քայլերի հետևանքները․ Արշակ Կարապետյան

Մարտ 23,2024 13:12

Հայաստանի բանկոմատներում մարտի 30-ից ռուսական «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը բավական լուրջ և խորը հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության վրա, ընդ որում, այս որոշումը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական է, քանի որ տնտեսական առումով բացարձակապես չի բխում հայկական կողմի և հայ ժողովրդի շահերից։ Առնվազն մի քանի ուղղութուններով Հայաստանը լուրջ կորուստներ է ունենալու։

Օրեր առաջ հայկական բանկերը հայտնեցին, որ մարտի 30-ից Հայաստանի գրեթե բոլոր բանկերում, բացառությամբ մեկի, «Միր» քարտերը չեն սպասարկվելու։ Բացառությունը ՎՏԲ Հայաստան բանկն է, իսկ նման որոշումը կապված է ԱՄՆ Ռուսաստանի դեմ ներդրած պատժամիջոցներով։ Փետրվարին Վաշինգտոնը 500-ից ավելի ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել։ Պատժամիջոցներից մեկն էլ վերաբերում էր «Միր» վճարային քարտերի համակարգին։ Հայաստանյան բանկերը նախընտրել են խնդիրներ չունենալ ամերիկյան քաղաքական և ֆինանասական կազմակերպությունների հետ, իսկ ՎՏԲ Հայաստանը ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկությունն է և այդ առումով խնդիրներ չունի։

Ոլորտները, որոնք կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, էական նշանակություն ունեն։ Առաջին և գլխավոր ոլորտը զբոսաշրջությունն է, 2023 թվականին Հայաստան այցելած 2,3 միլիոն զբոսաշրջիկների 50%-ից ավելին ռուսներ են, որոնք իրենց հետ հիմնականում «Միր» քարտեր էին բերում և գումարներն օգտագործում Հայաստանում։ Բացի այդ, ռելոկանտներն իրենց հետ զգալի քանակության գումար էին տեղափոխել Հայաստան և դրանք տեղաբաշխել հայկական բանկերում։ Այս որոշումից հետո, տարբեր ֆինանսական աղբյուրների փոխանցմամբ, ռուսների մի մասն իր խնայողությունները հանում է հայկական բանկերից։ Լրջագույն խնդրի առջև են կանգնելու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայերը, որոնք վաստակած գումարները Հայաստան էին ուղարկում հենց ռուսական բանկերի միջոցով՝ «Միր» քարտերով։

Ըստ վերլուծաբանների՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ, Ռուսաստանից Հայաստան էր փոխանցվում 1 միլիարդ դոլարի չափով տրանսֆեր։ 2022 թվականից հետո, միայն Ռուսաստանից, ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է փոխանցվել շուրջ 3,9 միլիարդ դոլար։ 3,9 միլիարդից 3,1 միլիարդ դոլարը փոխանցվել է առևտրային նպատակով, ֆիզիկական անձինք այդ գումարների մեծ մասը փոխանցել են հենց «Միր» քարտերի միջոցով։ Դրա շնորհիվ Հայաստանում աշխուժացել էին առևտուրը, հանրային ծառայությունները, տարբեր տեսակի այլ ծառայություններ։ Այս որոշումից հատկապես ծանր կորուստ է ունենալու փոքր և միջին բիզնեսը։ Կարող է կանգնել առևտուրը, իսկ ռուս ռելոկանտների մեծ մասը կարող է պարզապես հեռանալ Հայաստանից։ Արդյունքում,արևմտյան պատժամիջոցներին ենթարկվելով, հայկական կողմն ավելի շատ «կրակել է սեփական ոտքին», քանի որ արևմտյան պատժամիջոցները տնտեսական առումով որևէ կերպ չեն ազդում Ռուսաստանի վրա։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում ծանր հետևանքներ են սպասվում՝ կապված գործող իշխանությունների դիլետանտ քաղաքականության հետ։ Ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ տնտեսական առումով, Փաշինյանի կառավարությունը չի հասկանում իր քայլերի հետևանքները։ Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ դա աղետալի հետևանքներ կարող է ունենալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031